Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում սկանդալ է առաջացրել Sabah-ի հրապարակած լուրը, ըստ որի` Էրդողանի գլխաւոր ընդդիմադիրներից համարւող կրօնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գիւլենը վեց տարի շարունակ ֆինանսական օժանդակութիւն է ցոյց տւել Ա.Մ.Ն. Սենատի յանձնաժողովի կողմից ընդունւած Հայոց ցեղասպանութեան օրինագիծն առաջադրող Ռոբերտ Մենենդեսին:
Ըստ Ensonhaber-ի՝ յայտնի է դարձել, որ Գիւլենի հետ կապ ունեցող երկու դպրոցների եւ տարբեր կառոյցների կողմից 9500 դոլար գումար է տրամադրւել, որը դեռեւս ոչ պաշտօնական տւեալներ են: Կայքը յայտնել է, որ նւիրատւութիւն են արել նաեւ Գիւլենի հետ կապ ունեցող Samanyolu ուսումնական կենտրոնը՝ 2011 թւականին 1000 դոլար, թուրքական քոլեջը՝ 3000 դոլար, թուրք գործարար Մելիհ Յըլդըեւը՝ 2000 դոլար եւ նման այլ նւիրատւութիւններ:
Նշենք, որ վերջերս որոշ թուրքական Զ.Լ.Մ.-ները պնդում էին, թէ Ֆեթուլլահ Գիւլենը ծագումով հայ է: